Ներքին 5 տարի առաջ - 13:41 19-07-2021

Տնտեսագիտական մասնագիտություններում մրցակցություն համարյա չի եղել. Կարո Նասիբյան

Բուհերի ընդունելության քննություններում այս տարի ամենապահանջված ոլորտը IT ոլորտն է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 19-ին, ասուլիսի ժամանակ նշեց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը:

«Պահանջված է իրավագիտությունը, այստեղ դիմոդրների կեսն ընդունվել է: Պահանջված են բժշկական մասնագիտությունները: Եթե տարիներ շարունակ պահջանված էին տնտեսագիտական մասնագիտությունները, այս տարի այդ մասնագիտություններում նույնիսկ շատ ցածր միավորումներով ընդունվել են, համարյա մրցակցություն չի եղել»,-ասաց նա:

Նասիբյանի խոսքով, մարզերի բուհերի վիճակը բարվոք չէ. Օրինակ, Գորիսի պետական համալսարանում միասնական քննություններով ընդունվել է ընդամենը 52 հոգի:

«Այս տարի եւս շատ քիչ դիմորդներ են եղել քիմիային վերաբերող մասնագիտությունների գծով: ԵՊՀ-ում թափուր տեղերի թիվը մեծ է կրոնագիտություն, աստվածաբանություն, արվեստաբանություն, մշակութաբանություն մանասգիտություններում»,-նշեց ԳԹԿ փոխտնօրենը:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան