Ներքին 3 տարի առաջ - 22:38 24-02-2023

Մի ինչ-որ պահից Ադրբեջանը մեզ առաջարկելու է խաղաղ մրցակցության կոնցեպցիան․ գիշատիչ մրցակցություն է լինելու․ Վահե Հովհաննիսյան

Ես կարծում եմ, որ չկա մի պրոցես, որից խուսաել հնարավոր չէ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» թեմայով գիտագործնական համաժողովի ընթացքում ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի հիմնադիր, վերլուծաբան Վահե Հովհաննիսյանը։

«Եվ մեր ռացիոնալ խնդիրն այստեղ պետք է լինի այն պրոցեսից խուսափելը։ Պրոցես, որը հակառակորդի կողմից կոչվում է պարտադրել անընդհատ և անվերջ զիջումների շարք, և պաշտոնական Երևանի ազգային հանիբալիզմի ներտեսակային գիշատչության գաղափարախոսությունը, որը ենթադրում է՝ զոհել, խժռել քո մի մասը՝ մյուսին փրկելու համար: Սա բավական վտանգավոր և արյունոտ թեզ է, դա չի բերելու փրկության, այլ տանելու է չդադարող կորուստների»,- ասաց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ իրադարձությունները շատ արագ են փոխվում, մենք գտնվում են անընդհատ փոխվող, փոփոխվող իրականության մեջ, և շատ դժվար է ֆիքսել այն առաջնահերթությունները, որ մենք պիտի դնենք:

«Ըստ իս՝ առաջին քայլը, որ մենք պետք է անենք Երևանում՝ մթնոլորտի փոփոխությունն է: Մեր լսարանը կա՛մ անորոշ է, կա՛մ ենթարկված է «զիջենք ինչ-որ բան, որ փրկենք 29.800 քկմ-ը» կոնցեպտին, որն արհեստական և կեղծ է, բայց կարող է նաև ընկալելի լինել: Այս գաղափարը՝ թողնենք խժռեն մի մասը, որ քո մյուսը փրկենք, պետք է ջարդել, շատ վատ գաղափար է։ Հաջորդը՝ այսօր խոսենք Արցախի անկախության միջազգային ճանաչման մասին, շատ լավ գաղափար է, բայց չպետք է մոռանալ իրականությունը։ Մերժելով ինչ որ փաթաթվում է մեզ, մենք չենք կարող անմիջապես նժարին դնել Արցախի պետականության միջազգային ճանաչումը: Եվ մենք չենք կարող մեզ համոզել, որ դա այսօր հնարավոր է: Դա այսօր մեր թույլ վիճակում հնարավոր չէ, առավել ևս տարածաշրջանում ստեղծված խաղի կանոններով և միջազգային դրությունով: Երբ ՌԴ-հավաքական Արևմուտք բացահայտ պատերազմ է, մենք չենք կարող գտնել ստրատեգիական այնպիսի դաշնակիցներ, որոնց դեպքում կարողանալու ենք հասնել Արցախի պետականության ճանաչման: Բայց մեր ճանապարհը այս պարտվողականությունը չէ: Մենք պետք է դնենք անվտանգային խնդիր՝ 120.000 հայ այսօր կանգնած է ֆիզիկական ոչնչացման շեմին: Արցախի ֆիզիկական ոչնչացման խնդիրը շատ լուրջ շեշտադրմամբ պետք է առաջ տանել, ավելին, պետք է չարվեն քայլեր, որն Արցախի անվտանգությունը թուլացնում է, ինչն անում է պաշտոնական Երևանը»,- ասաց Վահե Հովհաննիսյանը։

Փորձագետը նշեց, որ առաջին բանը, որը պետք է անեն, դա ՀՀ իշխանության փոփոխությունն է, եթե դա չենք անում, բոլոր քննարկումները տեսական են: «Այս իշխանությունը տանում է այն ծրագրով, որը մեզ տանելու է աղետի: Այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել»,- ընդգծեց նա:

Ըստ նրա՝ այս բարիկադավորված աշխարհում իշխանությունը ոչ թե խաղաղության կապիտուլյացիոն փաստաթուղթը պետք է առաջ մղեր, այլ Արցախի հումանիտար ինտեգրացիան միջազգային հանրությանը․ «Եթե Արցախը լինելու է որպես մի սև խոռոչ՝ շրջափակված խաղաղապահներով, այդ խոռոչը վախճանվելու է, կործանվելու: Մի ինչ-որ պահից Ադրբեջանը մեզ առաջարկելու է խաղաղ մրցակցության կոնցեպցիան, և բավականին գիշատիչ մրցակցություն է լինելու, որովհետև Ադրբեջանը կառուցելու է խոշոր բնակավայրեր և ենթակառուցվածքներ, և դեմոգրաֆիկ էքսպանսիայով խեղդելու է»:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի