Ներքին 5 տարի առաջ - 19:21 17-07-2021

Հանրային քննարկում է կայացել ՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ․ ԲՏԱ նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանի ղեկավարությամբ հուլիսի 16-ին տեղի է ունեցել հանրային քննարկում` e-gov.am և govtravel.am կայքերի սպասարկման կարգերը հաստատող իրավական ակտերի համապատասխան փոփոխությունների նախագծի վերաբերյալ:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանի ղեկավարությամբ հուլիսի 16-ին տեղի է ունեցել հանրային քննարկում` e-gov.am և govtravel.am կայքերի սպասարկման կարգերը հաստատող իրավական ակտերի համապատասխան փոփոխությունների նախագծի վերաբերյալ:

Քննարկմանը մասնակցում էին` ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համապատասխան մասնագետները, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Շուշան Դոյդոյանը, «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ-ի նախագահ Աշոտ Մելիքյանը, Մեդիա կենտրոն նախագծի համակարգող Լիլիթ Հովհաննիսյանը, «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյանը:

Հայկ Չոբանյանը ներկայացրել է քննարկվող նախագծի հիմնավորումը, ըստ որի՝ հաշվետվություններում ներկայացվող տեղեկատվությունը կարող է առաջացնել ռիսկեր ՀՀ պետական շահերի սպասարկման տեսանկյունից: Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ պետությունը քաղաքացիներին տեղեկատվական տեռորից պաշտպանելու պարտավորություն ևս ունի, և այդ առումով կարևորել է տեղեկատվական նոր հարթակի ստեղծման գաղափարը:

ՀԿ-ների ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց տեսակետները, ըստ որի սույն տեղեկատվական սահմանափակումները, ինչպես նաև քաղաքացիական հասարակության հանրային հսկողության թուլացումը կարող են կոռուպցիոն ռիսկեր առաջացնել: Վերջիններս մտահոգություն են հայտնել, որ փոփոխությունները կարող են հակասել ՀՀ օրենսդրությանը և «Open Government Partnership»-ի ստանդարտներին, որին ՀՀ-ն միացել է 2012 թվականից: ՀԿ-ներկայացուցիչներն առաջարկել են որոշ տվյալներ պոստֆակտում հրապարակել, փոփոխել տեղեկատվության տրամադրման ձևաչափերը և ժամկետները, կիբերանվտանգության տեսլական սահմանել, հայեցակարգային մոտեցումներ ձևավորել, փորձել հասկանալ, թե ինչպես և ինչ ռեսուրսներով լուծել առկա խնդիրները:

Ամփոփելով քննարկման արդյունքները՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը նշել է, որ նախագիծը վերանայելու կարիք ունի, ՀԿ-ների կողմից հնչեցված կարծիքները հաշվի կառնվեն, լրացուցիչ աշխատանքներ կիրականացվեն նոր ավելի արդյունավետ լուծումներ գտնելու համար:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
15:00 Ծորակից թունավորված ջուր է գալիս, իսկ միլիոններ ստացող կառույցները հայտարարում են, որ պատասխանատու չեն
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից