Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյանին
copy image url

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյանին

Ներքին 3 տարի առաջ - 21:25 16-07-2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ Մեղրու համայնքապետարանի աշխատակազմին, համայնքի ավագանու անդամներին, բազմաբնակավայր համայնքի կազմում գտնվող բնակավայրերի վարչական ղեկավարներին է ներկայացրել Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյանին։

Սուրեն Պապիկյանը հաջողություն է մաղթել Արարատ Թումանյանին իրեն վերապահված գործառույթներն իրականացնելու գործում՝ կարևորելով համայնքի առջև ծառացած խնդիրների արդյունավետ լուծումը։