Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 20:47 15-07-2021

Բելգիական ատոմակայանում ջրածնի արտահոսք է տեղի ունեցել

Բելգիայի Անտվերպեն նահանգում երեկ երեկոյան անջատվել է Դոելի ատոմակայանի (ԱԷԿ) ռեակտորներից մեկը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Միջուկային վերահսկողության դաշնային գործակալության (AFCN) հայտարարությունը:

Գործակալության հայտարարության մեջ ասվում է, որ գործարանի աշխատակիցները ձեռքով անջատել են Doel 2 ռեակտորը, քանի որ ENGIE Electrabel կառավարման ընկերության աշխատակիցները հայտնաբերել էին գեներատորի ջրածնի սպառման արագ աճ, ինչը վկայում է արտահոսքի մասին:

Նշվում է, որ իրավիճակը վերահսկելի է:

«Միջուկային վերահսկողության դաշնային գործակալությունը վերահսկում է այս միջադեպը` համագործակցելով ENGIE Electrabel- ի հետ»,- հայտնել են ընկերությունից:

Նրանք հավելել են, որ ռեակտորը կվերագործարկվի միայն արտահոսքի դադարեցումից հետո:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ֆուկուսիմա -1» ատոմակայանի տարածքում ճառագայթման արտահոսք է հայտնաբերվել:

Ամենից շատ դիտված

13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
22:36 ՀՀ տարածքում գտնվող ցանկացած մշակութային կոթող Ադրբեջանում այլևս վերագրում են իրենց. ադրբեջանագետ
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
22:20 Պետք է հասկանալ, թե ինչ նկատի ուներ Փաշինյանը՝ հայտարարելով, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները նախկինի պես չեն լինի․ Զախարովա
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
23:54 ՈւԵՖԱ-ն Եղիշե Մելիքյանի մասնակցությամբ հումորային հոլովակ է հրապարակել