Սպորտ 5 տարի առաջ - 14:22 15-07-2021

Գանձասարը հանդես կգա Հայաստանի Առաջին խմբում

«Գանձասար» ՖԱ ՀԿ-ն ՀՖՖ է ներկայացրել հավաստագիր՝ Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը (2021-22 մրցաշրջան) մասնակցելու նպատակով։ Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Չնայած «Գանձասար» ՖԱ ՀԿ-ն չունի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը հանդես գալու ազգային արտոնագիր և ուշացումով է ներկայացրել մասնակցության հավաստագիրը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան միջնորդությամբ դիմել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամներին՝ առաջարկելով ընդառաջել «Գանձասար» ՖԱ ՀԿ-ին Առաջին խմբի առաջնությանը մասնակցելու հարցում:

Հաշվի առնելով ՀՖՖ-ի առաջնահերթություններից մեկը համարվող մարզային ֆուտբոլի զարգացումը, կարևորելով Հայաստանի առաջնություններում Կապանը ներկայացնող թիմի առկայությունը, ինչպես նաև առնվազն 8 թիմով առաջնություն ունենալու նախապատվությունը՝ ՀՖՖ Գործկոմի անդամները կողմ են քվեարկել ՀՖՖ միջնորդությանը:

Այսպիսով, «Գանձասար» ՖԱ ՀԿ-ն, որը վերջին տարիներին ներկայացված էր միմիայն ՀՖՖ մանկապատանեկան առաջնություններում, կրկին ներկայացուցիչ կունենա ՀՖՖ հովանու ներքո անցկացվող պրոֆեսիոնալ առաջնությունում:

«Գանձասար» ՖԱ ՀԿ-ն հանդես կգա Հայաստանի Առաջին խմբի առաջնության 2021/2022 մրցաշրջանում և իր տնային հանդիպումները կանցկացնի Կապանի «Քաղաքային» մարզադաշտում:

Ավելացնենք նաև, որ «Գանձասար» ՖԱ ՀԿ-ի մասնակցությամբ պայմանավորված՝ ՀՖՖ Գործկոմի անդամները կողմ են քվեարկել նաև Առաջին խմբի առաջնությունը ոչ թե 5, այլ 4 շրջանով անցկացնելուն»,- ասված է ՀՖՖ հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը