Արտաքին
44 րոպե առաջ
Ներքին
56 րոպե առաջ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին: Կողմերը քննարկել են վրաց-ադրբեջանական հարաբերությունները և երկու երկրների ռազմավարական համագործակցությունը:
Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայության տեղեկատվությամբ, ընդգծվել է Թբիլիսիի և Բաքվի միջև եղբայրության կարևորությունը. համապատասխան հուշագիրը ստորագրվել է նախօրեին: Հույս է հայտնվել, որ փաստաթուղթը կնպաստի երկու եղբայրական քաղաքների միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանը և տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանը, գրում է Հանրային հեռարձակողը: