Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 11:29 14-07-2021

Ռուսաստանը կորոնավիրուսի դեպքերի թվով աշխարհում չորրորդն է

Ռուսաստանը կորոնավիրուսի դեպքերի թվով բարձրացել է աշխարհում չորրորդ հորիզոնականը, նշված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կայքում:

«Ռուսաստանի Դաշնությունում 2020 թ. հունվարի 3-ից մինչև 2021 թ. հուլիսի 13-ը՝ Կենտրոնական Եվրոպայի ամառային ժամանակով ժամը 17:55-ը, գրանցվել է COVID-19-ի 5.833.175 դեպք՝ 144 492 մահվան ելքով, որոնց մասին հաղորդվել է ԱՀԿ: 2021 թ. հուլիսի 6-ի դրությամբ ներարկվել է պատվաստանյութի 42.830.589 դեղաչափ»,- նշված է կայքում:

ԱՀԿ ցուցակում Ռուսաստանն առաջ է անցել Ֆրանսիայից (5.700.017 դեպք): Ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Բրազիլիան՝ ավելի քան 19 միլիոն դեպքով, երկրորդ տեղում Հնդկաստանն է՝ ավելի քան 30.9 միլիոն դեպքով, իսկ ցուցակը գլխավորում է ԱՄՆ-ն՝ 33.5 միլիոն դեպքով:

Ամենից շատ դիտված

13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
22:36 ՀՀ տարածքում գտնվող ցանկացած մշակութային կոթող Ադրբեջանում այլևս վերագրում են իրենց. ադրբեջանագետ
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
22:20 Պետք է հասկանալ, թե ինչ նկատի ուներ Փաշինյանը՝ հայտարարելով, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները նախկինի պես չեն լինի․ Զախարովա
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
23:54 ՈւԵՖԱ-ն Եղիշե Մելիքյանի մասնակցությամբ հումորային հոլովակ է հրապարակել