Ավելին 5 տարի առաջ - 22:02 12-07-2021

104-ամյա տղամարդը բացահայտել է երկարակեցության գաղտնիքը

Իր ծննդյան 104-ամյակը նշած բրիտանացին բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը: Ըստ նրա՝ պատճառը թեյի հանդեպ սերն ու ալկոհոլից հրաժարվելն է: Այս մասին հայտնում է The Rugby Observer- ը:

Ջորջ Բենսոնը ծնվել է 1917 թվականի հուլիսի 9-ին Անգլիայի Ռագբի քաղաքում: 14 տարեկան հասակում Բենսոնը թողել է դպրոցը և աշխատանքի անցել որպես փոստի տեսակավորող, իսկ հետո աշխատել է էլեկտրական լամպերի արտադրության գործարանում: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա ծառայել է նախ Յորքշիրում, ապա Լանքաշիրի գնդում՝ վառելիք ապահովելով ռազմական օդանավակայանների համար:

Այժմ Բենսոնը ապրում է ծերանոցում: Հարցին, թե որն է երկարակեցության գաղտնիքը, տղամարդը պատասխանել է, որ ինքը ընդհանրապես ալկոհոլ չի օգտագործում, բայց օրական շատ թեյ է խմում: «Քիչ մտահոգվեք նյութականի համար և երջանիկ կլինեք», - խորհուրդ է տվել երկարակյաց տղամարդը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է