Գերմանիայի իրավապահ մարմինները ձերբակալել են կասկածյալների, որ մեղադրվում են Starlink արբանյակային ինտերնետային համակարգի օբյեկտները հրկիզելու և դիվերսիոն գործողությունների համար:
«Համակարգերը հրկիզելու նպատակն է եղել խափանել կապի ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը»,- տեղեկացնում են իրավապահները:
Ըստ քննության արդյունքների՝ Starlink-ի սարքավորումները և էլեկտրասնուցման համակարգերը վնասելու համար չարագործներն օգտագործել են դյուրավառ նյութեր։ Իրավապահները նշել են, որ գործողությունները եղել են նախապես ծրագրված, իսկ մեղադրյալները գործել են թիրախավորված վայրերում, ինչը վկայում է կազմակերպված դիվերսիայի մասին։
Միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ, և այժմ ընթանում է ակտիվ քննություն՝ հնարավոր հանցակիցներին, պատվիրատուներին ու հանցանքի իրական դրդապատճառները բացահայտելու համար։