Ավելին 5 տարի առաջ - 19:21 08-07-2021

Ավելի շատ ջուր և բանջարեղեն․ ինչպես սնվել շոգ եղանակին

Մոսկվայի Առողջապահության վարչության առաջնային բուժօգնության գլխավոր մասնագետ Անդրեյ Տյաժելնիկովը պատմել է, թե ինչպես է պետք սնվել՝ շոգին ավելի լավ դիմանալու համար: Նա խորհուրդ է տալիս ավելի շատ ջուր խմել, ավելի շատ բանջարեղեն, կանաչեղեն և մրգեր ուտել, ինչպես նաև խուսափել ծանր սնունդից:

Բժիշկը խորհուրդ է տվել նորմայից ավելի շատ ջուր օգտագործել։ Ընդ որում, պետք չէ միանգամից մեծ քանակությամբ ջուր խմել. սա ծանրաբեռնում է երիկամները: Ավելի լավ է ջուր խմել հաճախ, բայց փոքր կումերով: Շոգին ավելի լավ է պարզապես մաքուր ջուր խմել և չօգտագործել շաքարավազ և գազավորված ըմպելիքներ:

«Շոգին պետք է կարգավորել նաև սնունդը. մի օգտագործեք ծանր սնունդ, սննդակարգում ավելացրեք բանջարեղենը, միրգը և կանաչին: Նախապատվությունը տվեք սառը ուտեստներին», - նշել է բժիշկը: Նրա խոսքով՝ սառը ապուրները, կաթնամթերքը և աղցանները կատարյալ են շոգ եղանակին քաղցը հագեցնելու համար:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին