Արտաքին 5 տարի առաջ - 16:08 07-07-2021

Թրամփը պատմել է Հիտլերի դրական գործերի մասին

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակի կապակցությամբ Եվրոպա կատարած այցի ընթացքում գովաբանել է գերմանացի ֆյուրեր Ադոլֆ Հիտլերի քաղաքականությունը: Այս մասին հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով լրագրող Մայքլ Բենդերի գրքին:

Հեղինակը պնդում է, որ Թրամփը հայտարարել է Հիտլերի դրական գործերի մասին: Մասնավորապես, նա գովաբանել է նացիստների առաջնորդին 1930-ական թվականներին վարած բարեհաջող տնտեսական քաղաքականության համար, որն օգնել է Գերմանիան դուրս բերել ճգնաժամից: Այդ ժամանակ Թրամփի խոսքերը ցնցել են նախագահի ավագ օգնական Ջոն Քելլիին:

Բենդերի խոսքով, Թրամփը արտահայտվել է Հիտլերի մասին պատմության հանպատրաստից դասի ժամանակ: Քելլին այդ ժամանակ նախագահին հիշեցրել է, թե «ում կողմն էին երկրները հակամարտության ժամանակ»:

Դոնալդ Թրամփը հերքում է, որ նման արտահայտություններ է արել: Բայց աղբյուրները, որոնց հղում է անում պարբերականը, հավաստիացնում են, որ լսել են, թե ինչպես է Քելլին ապացուցում Թրամփին, որ Հիտլերին ցանկացած ձևով գովաբանելը սխալ է:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ