Սպորտ 5 տարի առաջ - 12:15 07-07-2021

Իտալիա - Իսպանիա. մարզչական ամփոփում

Ֆուտբոլի Իտալիայի և Իսպանիայի հավաքականների գլխավոր մարզիչներն ամփոփել են Եվրո-2020-ի կիսաեզրափակիչի հանդիպումը: Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած խաղում իտալացիները հաղթել էին հետխաղյա 11 մետրանոցներով և դուրս եկել եզրափակիչ: Հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով:

Ռոբերտո Մանչինի (Իտալիա). «Ուրախ ենք, որ կարողացանք այսպիսի ուրախություն պարգևել իտալացիներին: Ունենք ևս մեկ հանդիպում, և ցանկանում ենք անել հնարավոր ամեն բան: Գիտեինք, որ ստացվելու է շատ ծանր հանդիպում, քանի որ գնդակի վերահսկման առումով Իսպանիան լավագույնն է: Նրանք խնդիրներ առաջացրին մեզ համար: Փորձում էինք գոլ խփել կամ գոլային պահ ստեղծել, երբ ունենում էինք այդպիսի հնարավորություն: Ստացվեց շատ բաց հանդիպում: Ցանկանում էինք դուրս գալ եզրափակիչ, և ձգտում էինք անել դա մինչև վերջին վայրկյանը: Հետխաղյա 11 մետրանոցները վիճակախաղ է: Իրոք, խոնարհվում եմ Իսպանիայի հավաքականի առջև, դա հրաշալի թիմ է»:

Լուիս Էնրիկե (Իսպանիա). «Եթե ցանկանայի գնահատել իմ խաղացողների խաղը, ապա կասեի, որ նրանք արժանի են գերազանց գնահատականի: Կարծում եմ՝ նրանք հրաշալի էին: Միայն կարող եմ գովեստի խոսքեր ասել նրանց հասցեին: Հիմա պետք է հանգստանանք: Այս խաղում մեզ չբավականացրեց գոլային պահերի իրացումը, ունենցանք հրաշալի հնարավորություններ: Խաղացողները շատ լավ կատարեցին մեր առաջադրանքները: Պրոֆեսիոնալ սպորտում հարկավոր է սովորել հաղթել ու պարտվել արժանավայել կերպով: Այդ պատճառով ցանկանում եմ շնորհավորել Իտալիային: Իսկ մենք կվերադառնան Իսպանիա՝ գիտակցելով, որ մրցաշարի լավագույն թիմերից էինք: Ցանկանում եմ այսպիսի ուժեղ թիմով մեկնել նաև աշխարհի առաջնությանը, սակայն ով գիտի՝ ինչ կլինի ապագայում»,- փոխանցում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի եզրափակիչի մյուս ուղեգիրն այսօր «Ուեմբլիում» կվիճարկեն Անգլիայի և Դանիայի հավաքականները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
21:54 Գյումրիի ՔՊ-ականները չեն կողմնորոշվել՝ մասնակցե՞լ «Գյումրու օրվան», թե՞ ոչ
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ