Ուղիղ եթեր
Մամուլ 5 տարի առաջ - 08:31 06-07-2021

Հա­յաս­տա­նում շա­րու­նակ­վում են քա­ղա­քա­կան հե­տապն­դում­նե­րը․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է

news-front.info-ն գրում է, որ վերջին խորհրդարանական ընտրություններից հետո կրկին իշխանություն ստացած Փաշինյանի թիմը, կարծես, նույնիսկ չի էլ փորձում համախմբել պառակտված հասարակությանը: Եվ դա, համենայն դեպս, տագնապալի է: Այլ բան է անձնական հաշիվներ մաքրելն իրենց պատմական հակառակորդների հետ, մեկ այլ բան է այդ ամենը տեղափոխել զուտ նեղ մասնագիտական ոլորտներ:

Դժվար թե որևէ մեկը վիճարկի այն հարցը, որ Հայաստանին ցանկալի չէ կորցնել բարձր որակավորում ունեցող կադրերին: Եվ հատկապես բժշկության ոլորտում: Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո կան հազարավոր վիրավորներ, հաշմանդամներ, վերջույթներ կորցրած և ծայրահեղ ծանր վնասվածքներ ստացած մարդիկ: Այդ լույսի ներքո Փաշինյանի թիմի կողմից հանրահայտ բժիշկ Արմեն Չարչյանին քրեական պատասխանատվության ենթարկելու ձգտումը, առանց չափազանցության, առնվազն անհեթեթ է թվում:

Ի վերջո, նա կատարել է հազարավոր ամենադժվար վիրահատություններ, հարյուրավոր մարդկանց է ոտքի կանգնեցրել, կյանքեր փրկել և դաստիարակել որակյալ վնասվածքաբանների սերունդներ: Նման մասնագետները, սկզբունքորեն, իրենց քաշին հավասար ոսկի արժեն: Մինչդեռ Չարչյանին փորձում են ազատազրկել «ականջներից քաշած և երկարացված» մեղադրանքներով: Այո, հրապարակվել են ձայնագրություններ, որտեղ նա ինչ-որ մեկին հորդորում է գնալ ընտրությունների:

Բայց որքանով մեզ հայտնի է, այդ ձայնագրություններում չկա կոնկրետ թեկնածուի օգտին քվեարկելու որևէ կոչ: Հուսանք, որ երկրի համար շատ դժվար և ցավոտ ժամանակահատվածում իրենց իշխանությունը երկարացրած քաղաքական գործիչները կունենան բավական հեռատեսություն, որպեսզի չդիպչեն բարձր որակավորում ունեցող այն մարդկանց, ովքեր, լինելով իրենց ոլորտի մասնագետներ, կարող են օգուտ տալ ողջ ժողովրդին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում