Արտաքին 5 տարի առաջ - 22:15 06-07-2021

Լատվիան ներդրել է կորոնավիրուսի դեմ պատվաստման պարտադիր համակարգը

Լատվիան առողջապահության, կրթության և սոցիալական խնամքի աշխատողների համար ներդրել է կորոնավիրուսի պարտադիր պատվաստումներ: Այս մասին հայտնում է տեղական Leta թերթը:

Բացի այդ, ընկերությունները իրավունք կունենան աշխատանքից ազատել չպատվաստված աշխատակիցներին:

«Գործատուները իրավունք կունենան աշխատանքից հեռացնել այն աշխատողներին, ովքեր մինչև սեպտեմբերի 15-ը չեն ստացել COVID-19-ի սերտիֆիկատ, որը հաստատում է պատվաստումը կամ անցյալում հիվանդանալու փաստը», - ասված է Նախարարների կաբինետի հայտարարության մեջ:

Լատվիայում կորոնավիրուսով վարակվել է 137 699 մարդ, որից մահացել է 2531-ը:

Ավելի վաղ Պորտուգալիայի վարչապետ Անտոնիո Կոշտան հայտարարել էր, որ երկիրը բախվում է կորոնավիրուսային համաճարակի չորրորդ ալիքին: Կոշտան նշել է նաև, որ այդ պատճառով առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կբարձրանա բնակչության պատվաստումների մակարդակը:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել