Արտաքին 5 տարի առաջ - 20:17 02-07-2021

Աշխարհը կորոնավիրուսի շատ վտանգավոր փուլով է անցնում. ԱՀԿ

Աշխարհը կորոնավիրուսի համավարակի ծայրահեղ տագնապալի փուլի է հասել վիրուսի ավելի վարակիչ տարբերակների, օրինակ՝ հնդկական շտամի՝ դելտայի տարածվելու պատճառով։ Այս մասին հայտարարել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը, հաղորդում է «Ինտերֆաքսը»։

Նա նշել է, որ դելտան գերակշռող շտամ է դառնում շատ երկրներում։ Կորոնավիրուսի այս տարբերակն արդեն գրանցվել է աշխարհի 98 երկրում, այն տարածվում է բնակչության պատվաստման ինչպես ցածր, այնպես էլ բարձր մակարդակ ունեցող պետություններում։

Ըստ Գեբրեյեսուսի՝ համավարակի տարածումը նվազեցնելու համար անհրաժեշտ է պատվաստվել։


«Ես կոչ եմ արել աշխարհի երկրների առաջնորդներին միասին աշխատել, որպեսզի մեկ տարի անց յուրաքանչյուր երկրի ամբողջ բնակչության 70%-ը պատվաստված լինի կորոնավիրուսի դեմ»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան