Ուզբեկստանի վերահսկողական մարմինները սահմանափակել են Twitter, TikTok և «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցերի աշխատանքը՝ անձնական տվյալների մասին օրենքի խախտման պատճառով: Այս մասին հայտնում է Տեղեկատվության և հեռահաղորդակցության ոլորտի վերահսկողության հարցերով պետական տեսչության մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ինչպես նշել է գերատեսչությունը, սոցիալական ցանցերն ընդգրկված են անձնական տվյալների իրավունքները խախտող սուբյեկտների ռեեստրում՝ «մինչև հայտնաբերված թերությունների վերացումը»: