Ներքին 5 տարի առաջ - 20:28 25-06-2021

Սա կոչվում է մասնագիտական ոչնչացում․ Էրիկ Ալեքսանյան

Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ծանոթացա ՀՔԾ-ի հայտարարությանը։ Հարգելի ՀՔԾ, հասկանում եմ, որ ես բռնել եմ Ձեր այս գործի ելքին անխուսափելիորեն ազդող սխալը և Դուք հիմա հոգեվարքի մեջ եք, բայց ամեն ինչ լավ է լինելու՝ մի հուզվեք։

Իսկ այժմ իրավաբանությունից։ Ուրեմն, ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում քրեական գործ հարուցելու առիթի «հասկացությունը», սակայն դատավարագիտության մեջ առավել քան ընդունված է այն մոտեցումը, որ այն օրենքով նախատեսված ԱՂԲՅՈԻՐԻՑ քրեական հետապնդման մարմիններին հանցագործության մասին հասու դարձած տեղեկություններն են, որոնց թվում մտնում է նաև ՀՔԾ-ի կողմից նշված՝ վարույթն իրականացնող մարմնի իր լիազորությունների իրականացման արդյունքում հայտնաբերված հանցագործության մասին տվյալները։

Նկատի ունենալով, որ ՀՔԾ-ն նշում է, որ համապատասխան զեկուցագրի հիման վրա նյութեր են նախապատրաստվել, որի արդյունքում հարուցվել է քրեական գործը, հարկ եմ համարում անդրադառնալ հատկապես այդ զեկուցագրին և հնարավորինս մատչելի ձևով բացատրել, թե որն է այդտեղ ՀՔԾ-ի սխալը։

Քրեական գործում առկա զեկուցագիրը կազմել է ՀՔԾ մամուլի ծառայության աշխատակիցը, որը չէր կարող հանցագործության հատկանիշների հայտնաբերման վերաբերյալ զեկուցագիր կազմել, քանզի նախ ՀՔԾ մամուլի ծառայության աշխատակիցը քրեադատավարական հարաբերութունների սուբյեկտ չէ, ուստի և չունի օպերատիվ-հետախուզական կամ վարչաիրավական գործառույթներ, որոնց իրականացմամբ միայն հնարավոր կլիներ հայտնաբերել հանցանքի նյութական հետքերը, և որից հետո միայն հնարավոր կլիներ կազմել զեկուցագիր այն քննիչին փոխանցելու համար։

Մինչդեռ, տվյալ դեպքում հիշյալ զեկուցագիրը ոչ միայն կազմվել է ոչ պատշաճ սուբյեկտի կողմից, այլև դրանում արտացոլված է ոչ թե օպերատիվ-հետախուզական միջոցառումների և/կամ վարչաիրավական գործառույթների արդյունքները, այլ բացառապես «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքով տարածված ձայնագրություն, ինչն իրենից ներկայացնում է անհայտ, ոչ հավաստի աղբյուր, որն էլ հենց փաստացի ոչ օրինական առիթ է հանդիսացել քրեական գործ հարուցելու համար։ Կարծում ենք՝ այսքանը բավարար է ՀՔԾ-ի համար պարզապես լռելու»:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ

Ձեզ գուցե հետաքրքրի