Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 18:09 25-06-2021

Պարագվայի նախագահի կինը թռչում է ԱՄՆ, որտեղ շենքի փլուզումից հետո իր հարազատների մասին ոչինչ հայտնի չէ

Պարագվայի նախագահ Մարիո Աբդո Բենիտեսի տիկինը՝ Սիլվանա Լոպես Մորեյրա դե Աբդոն, առաջիկա ավիաչվերթով թռչում է Ֆլորիդա, որպեսզի անձամբ ներկա լինի Սերֆսայդ քաղաքում մասամբ փլուզված 12-հարկանի բնակելի շենքի փլատակների վերացմանը, որտեղ ապրում էր նրա քրոջ՝ Սոֆիայի ընտանիքը: Այս մասին հայտնում է La Nacion թերթը:

Պարզաբանվում է, որ Պարագվայի առաջին տիկնոջ քրոջ, նրա ամուսնու և երեք երեխաների ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ: Նախագահի տիկինը իր նստավայրից հետևում էր փրկարարական աշխատանքների ընթացքի մասին բոլոր հաղորդագրություններին, բայց, չսպասելով իր հարազատների ճակատագրի մասին տեղեկատվությանը, որոշել է թռչել Միացյալ Նահանգներ:

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին