«Խոլոստյակի» հաղթողը փախել է Տիմատիից․ «Հեքիաթի վերջը»
copy image url

«Խոլոստյակի» հաղթողը փախել է Տիմատիից․ «Հեքիաթի վերջը»

Ավելին 3 տարի առաջ - 21:52 23-06-2021

Ըստ ամենայնի, ռուսական «Խոլոստյակ» հեռուստատեսային շոուի մեջ կրկին հեքիաթ տեղի չունեցավ: Ռեփեր Տիմատիի ընտրյալը՝ մոդել Եկատերինա Սաֆարովան, նրան թողել և Մոսկվայից տուն է վերադարձել։ Նա տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ մատին բացակայում է երաժշտի նվիրած թանկարժեք մատանին։

Հիշեցնենք, որ «Խոլոստյակ» նախագծի հաղթող Եկատերինա Սաֆարովան 12 տարեկան հասակում Բարսելոնա է տեղափոխվել Այնտեղից նա եկել էր մասնակցելու շոուին և, երբ Տիմատին ընտրեց նրան որպես հաղթող, նա մնաց Մոսկվայում:

Իսկ նախօրեին Սաֆարովան հայտարարել է, որ վերադարձել է տուն՝ Իսպանիա: Նա տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ շատ երջանիկ է և գրել է․ «Երջանիկ աղջիկը վերադարձել է տուն»: Երկրպագուները նկատել են, որ աղջկա մատին բացակայում է ամուսնական մատանին, որը նրան նվիրել էր երաժիշտը:

Ամենից շատ դիտված