Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 19:13 21-06-2021

Աղբյուրը հաղորդել է, թե ինչն է դրդել արքայազն Հարիին հարցազրույց տալ Օփրային

Բրիտանական թագավորական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը պատմել է, թե ինչն է դրդել արքայազն Հարիին հարցազրույց տալ ամերիկյան հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիին: Այս մասին հայտնում է Metro թերթը:

Սասեքսի դուքս արքայազն Հարին, բրիտանական թագուհի Եղիսաբեթ Երկրորդի 36-ամյա թոռը, 2020 թվականի հունվարին հրաժարվեց թագավորական ընտանիքի անդամի պարտականություններից և հեռացվեց Մեծ Բրիտանիայի բանակից, որի կազմում նա ծառայություն էր անցել Աֆղանստանում:

Նրան և նրա կնոջը՝ Մեգան Մարքլին, 12 ամիս ժամանակ տրվեց իրենց կարգավիճակը վերանայելու համար, բայց ավելի ուշ նրանք հաստատեցին, որ այլևս չեն վերադառնա իրենց նախկին պարտականություններին: Դրանից հետո արքայազնին զրկեցին զինվորական տիտղոսներից, ինչը նրան շատ զայրացրեց և ստիպեց համաձայնել սկանդալային հարցազրույցի:

«Նա շատ հուզական է, և զինվորական կոչումները շատ կարևոր էին նրա համար, հաշվի առնելով, որ նա ծառայել էր նույնիսկ թեժ կետերում», - ասել է աղբյուրը:

Նշված հարցազրույցում Մեգան Մարքլն ասել է, որ թագավորական ընտանիքում բախվել է ռասիզմի դրսևորումների, այդ թվում՝ իր որդու՝ Արչիի նկատմամբ: Աղբյուրների համաձայն՝ Օփրա Ուինֆրիի հետ զրույցի պատճառով արքայազն Հարրիի հարաբերություններն ընտանիքի հետ միայն վատացել են:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան