Ներքին 5 տարի առաջ - 14:56 20-06-2021

Ազգովի պիտի լծվենք մեր երազների հզոր հայրենիքի կերտման նվիրական գործին․ կաթողիկոսը մասնակցել է քվեարկությանը

Վաղարշապատի թիվ 14/11 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարել և Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է նաև Ամենայն հայոց կաթողիկոս, Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ-ն:

Կաթողիկոսին ուղեկցել են Էջմիածնի հոգևոր միաբանության անդամներն ու քաղաքապետ Դիանա Գասպարյանը:

«Մաղթում ենք, որ Աստված բարի օրերն առատացնի մեր ժողովրդի կյանքում և մենք ազգովի սիրով, միաբան լծվենք մեր երազների հզոր հայրենիքի կերտման նվիրական գործին։ Թող Աստված օգնական լինի մեր ժողովրդին»,- քվեարկությունից հետո ասել է հոգևոր առաջնորդը:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը