Ներքին 5 տարի առաջ - 12:27 20-06-2021

Միջազգային հեղինակավոր պարբերականներն անդրադարձել են հայաստանյան ընտրություններին

Այսօր ՀՀ-ում տեղի ունեցող արտահերթ խորհրդարանական ընտրություններին անդրադարձել են աշխարհի բազմաթիվ հռչակավոր պարբերականներ․

Radio Free Europe-ը գրում է, որ Հայաստանի արտահերթ ընտրությունները նպատակ ունեն լուծել այն քաղաքական ճգնաժամը, որը պատել է երկիրն անցյալ աշնանը Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի դեմ պատերազմում: Այնուամենայնիվ, վերլուծաբանները նախազգուշացնում են, որ հունիսի 20-ի արդյունքները կարող են քաղաքական բռնությունների պատճառ դառնալ Երևանի փողոցներում: Փաշինյանի ժողովրդականությունը ընկել է այն բանից հետո, երբ նա 2020թ. նոյեմբերին ստորագրեց Ռուսաստանի միջնորդությամբ զինադադարը, որը դադարեցրեց Ադրբեջանի ռազմական առաջխաղացումը Լեռնային ղարաբաղում և նրա շրջակայքում: Արդյունքում, Փաշինյանի հավանության վարկանիշը վեցշաբաթյա պատերազմից առաջ 60 տոկոսից ընկել է շուրջ 24 տոկոսի: Միևնույն ժամանակ, մայիսի սկզբին հիմնադրվելուց ի վեր Քոչարյանի «Հայաստան» դաշինքին աջակցությունը 7 տոկոսից հասավ մոտ 24 տոկոսի:

France24-ը գրում է, որ հայերը կիրակի գնում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որոնք միտված են վերջ տալու Ադրբեջանի հետ աղետալի պատերազմից հետո երկրի պառակտմանը, բայց կարող են հետընտրական բողոքներ առաջացնել:

Al Jazeera-ն գրում է, որ անցյալ տարվա ռազմական պարտությունից հետո իր վարկանիշի մեծ մասը կորցրած Փաշինյանը հույս ունի կրկին մանդատ ստանալ, բայց սերտ մրցավազքի մեջ է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Քննադատները նրան մեղադրում են անցյալ տարվա մարտերը դադարեցրած զինադադարի համաձայնագրով Լեռնային Ղարաբաղի տարածքներն Ադրբեջանին զիջելու և բարեփոխումների խոստումները չկատարելու համար: Աղբյուրը նկատում է, որ Հարավային Կովկասի` շուրջ երեք միլիոն բնակչություն ունեցող այս երկրում անցկացվող ընտրություններին ակնդետ կհետևեն Ռուսաստանը, ինչպես նաև Թուրքիան, որը սատարում էր Ադրբեջանին անցյալ տարի Լեռնային Ղարաբաղի շուրջ վեցշաբաթյա պատերազմում:

Bloomberg-ը գրում է, որ «թավշյա հեղափոխությամբ» իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը մարտահրավերներ են նետել մրցակիցները, որոնցից ամեն մեկի ետևում կանգնած են Հայաստանի նախկին երեք առաջնորդները: Նշվում է, որ արտահերթ ընտրությունները նշանակվել են 44-օրյա պատերազմում պարտության և երկրում քաղաքական ճգնաժամի առաջացման ֆոնին:

Associated Press-ը, նշում է, որ ըստ հարցումների`Փաշինյանի կուսակցությունը և Քոչարյանի դաշինքը սերտ մրցավազքում են, և անհասկանալի է, թե որևէ մեկը կկարողանա ստանալ խորհրդարանի տեղերի 54%-ը, որոնք անհրաժեշտ են կառավարություն ստեղծելու համար:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է