Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 11:44 17-06-2021

Իտալիայում ռեկորդային աղքատություն է գրանցվել 2005 թվականից ի վեր

Իտալիայում 2020 թ. բացարձակ աղքատության մեջ ապրող մարդկանց թիվն ամենաբարձրն էր 2005 թվականից ի վեր, այսինքն՝ հաշվարկի սկզբից: Այս մասին չորեքշաբթի՝ հունիսի 16-ին, հայտարարել է Վիճակագրության ազգային ինստիտուտը:

Բացարձակ աղքատություն է համարվում յուրաքանչյուր մարդու համար ամսական 569.56-839.78 եվրո եկամուտը՝ կախված երկրի մարզից:

2020 թ. Իտալիայում բացարձակ աղքատության պայմաններում ապրում էին ավելի քան 5.6 միլիոն մարդ (նրանց ընդհանուր թվի 9.4%-ը) և 2 միլիոնից մի փոքր ավելի ընտանիք (7.7%), ինչը գերազանցում է 2019 թ. ցուցանիշները համապատասխանաբար 1.7%-ով և 1.3%-ով: Ավելի քան 2.6 միլիոն իտալական ընտանիք ապրում էր հարաբերական աղքատության մեջ (երկու անձից բաղկացած ընտանիքի համար՝ 1001.86 եվրոյից պակաս ծախսեր), ինչը 1.3%-ով պակաս է 2019 թ. տվյալների համեմատ:

Ընտանիքների շրջանում բացարձակ աղքատության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է երկրի հարավային շրջաններում՝ ընդհանուրի 9.4%-ը, հյուսիսային շրջաններում՝ 7.6%, կենտրոնական շրջաններում՝ 5.4%: 2020 թ. բացարձակ աղքատության մեջ է հայտնվել նաև անչափահաս երեխաներ ունեցող 767.000 ընտանիք (2.2%-ով ավելի, քան 2019 թ.):

Ամենից շատ դիտված

22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
21:26 «Նուբարաշեն» ՔԿՀ-ն ենթակա է փակման, սա նորություն չէ մեզ համար. Գալյան
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
09:20 Փոխթաղապետի 3 տղաները շարունակում են հոր գործը
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն