Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 00:04 16-06-2021

Եթե խորհրդարանում երկու ուժ է լինելու, ուրեմն մեր պետության ճեղքումը, երփեղկումն այլևս կանգնեցնել հնարավոր չի լինելու․ Լևոն Տեր-Պետրոսյան

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց, որ այս քարոզարշավն աննախադեպ է․ այսպիսի ատելության, հայհոյախառն խոսք երբևէ չի եղել։

Նրա խոսքով, այս ամենի ահավոր հետևանքները տեսանելի կլինեն ընտրությունների ժամանակ և դրանցից հետո․ «Երկու կողմն էլ տիրապետում է հսկայան լծակների՝ և՛ ֆինանսական, և՛ վարչական, և՛ քրեական։ Գնալու են ամեն ինչի։ Սա նրանց համար կենաց-մահու պայքար է»։

Լևոն Տեր-Պետրոսյանը լավատես չէ, որ այս ընտրությունները հանգիստ կանցնեն, և կարծում է, որ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ կազմ կունենա խորհրդարանը․ «Եթե խորհրդարանում երկու ուժ է լինելու, ուրեմն մեր պետության ճեղքումը, երփեղկումն այլևս կանգնեցնել հնարավոր չի լինելու։ Եթե լինեն ուրիշ խմբակցություններ, գուցե առաջանան համերաշխության պահեր»։

Նրա խոսքով, երկու ուժերն էլ ոչնչից չեն խորշելու։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան