Արտաքին 5 տարի առաջ - 19:05 15-06-2021

ԵՄ-ն և ԱՄՆ-ն համաձայնություն են ձեռք բերել՝ Boeing-ի և Airbus-ի առևտրային վեճը դադարեցնելու մասին

Եվրամիությունը և Միացյալ նահանգները համաձայնության են եկել վերջ դնել 2000-ականների սկզբին սկսված Boeing-ի և Airbus-ի առևտրային վեճին, որի արդյունքում սահմանվել են ավելի քան 10 միլիարդ դոլարի փոխադարձ մաքսատուրքեր։ Այս մասին հաղորդում է ABC հեռուստաընկերությունը։

Միացյալ նահանգների առևտրի ներկայացուցիչ Քեթրին Թայը ասել է, որ մաքսատուրքերը կարող են վերաօգտագործվել, եթե ամերիկյան ընկերությունները չկարողանան «արդար մրցակցել» եվրոպականների հետ:

Այս համաձայնագրի ձեռքբերումը պայմանավորված է նրանով, որ ամերիկացի և եվրոպացի քաղաքական գործիչները եկել են այն եզրակացության, որ պետության կողմից ֆինանսավորվող Չինական առևտրային ավիացիոն կորպորացիան (COMAC) կարող է մինչև 2029 թվականը դառնալ Boeing-ի և Airbus-ի լիիրավ մրցակից և թուլացնել իրենց դիրքերը ավիացիոն արդյունաբերության ոլորտում:

Անցյալ տարվա նոյեմբերին Եվրամիությունը Boeing-ի գործով ներմուծման տուրքեր էր սահմանել ԱՄՆ-ի դեմ:

ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային վեճերը օդանավ արտադրողներին սուբսիդավորելու վերաբերյալ սկսվել են 2004 թվականից: Երկու կողմերն էլ միմյանց մեղադրում էին ԱՀԿ կանոնները խախտելու և իրենց ինքնաթիռաշինարարներին պետական ​​չթույլատրված սուբսիդիաներ տրամադրելու մեջ:

Ամենից շատ դիտված

12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
18:00 Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը
10:43 Մանկական ուռուցքաբան, բժիշկ Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում
10:51 Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ»-ը. կա վիրավոր
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան
10:34 «Երևան» տոնավաճառի մոտ ավտոմեքենայից դհոլ, դուդուկ, զուռնա և պայուսակ են գողացել