Արտաքին 5 տարի առաջ - 19:36 15-06-2021

Էստոնիան 2035 թվականից կդադարեցնի ռուսալեզու դպրոցների ֆինանսավորումը

Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասն ասել է, որ երկրում ռուսալեզու դպրոցների ֆինանսավորումը կավարտվի 2035 թվականից: Այս մասին նա հայտարարել է «Ռադիո 4» ռուսալեզու ռադիոկայանի եթերում:

«Էստոնական լեզվի զարգացման ծրագիրը նախատեսում է անցնել էստոներեն լեզվի կրթության ոչ ուշ, քան 2035 թվականը, որից հետո ռուսերենով ուսուցում իրականացնող դպրոցները չեն ֆինանսավորվի պետության կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեից», - բացատրել է Կալլասը:

Վարչապետի խոսքով՝ էստոներենով դպրոցը երեխաներին և երիտասարդներին հնարավորություն կտա ինտեգրվել տեղի մշակույթին և արժեքային համակարգին, հավասար հնարավորություններ կընձեռի՝ սոցիալական և աշխատանքային կյանքին, ինչպես նաև կրթությական հաջորդ մակարդակներին մասնակցելու համար։:

Կալլասը շեշտել է, որ իշխանությունները չեն պատրաստվում որևէ կերպ ճնշել ռուսալեզու համայնքին կամ անտեսել այն: Նա նաև ասել է որ այն մանկապարտեզներն ու դպրոցները, որտեղ ուսուցումը ռուսերեն է, կմնան 2035 թվականին:

2019-ին հաղորդվել էր, որ Էստոնիան նախատեսում է ապագայում ամբողջովին հրաժարվել ռուսական դպրոցներից:

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ