Արտաքին 4 տարի առաջ - 17:13 02-11-2021

Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է ռուսալեզու ամենահայտնի հաքերներից մեկը

Սանկտ Պետերբուրգի ոստիկանությունը ձերբակալել է աշխարհի ամենահայտնի ռուսալեզու հաքերներից մեկին՝ Սերգեյ Պավլովիչին։ Ինչպես հաղորդում է «Ֆոնտանկա»-ն, Բելառուսի 38-ամյա քաղաքացին հետախուզման մեջ է գտնվում ԱՄՆ-ում, որտեղ նրան սպառնում է ցմահ ազատազրկում պատմության մեջ անձնական տվյալների ամենամեծ գողության գործով։

Պավլովիչը հայտնի հաքեր է, որը մասնագիտացած է այլոց բանկային քարտերը գողանալու մեջ։ 2009 թվականին նա Մինսկի դատարանի կողմից դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ համակարգչային տեխնիկայի միջոցով գողության, կեղծ բանկային քարտեր վաճառելու և պոռնոգրաֆիա տարածելու համար։

2015 թվականին բանտից դուրս գալուց հետո բելառուսը հանդես է եկել որպես կիբերանվտանգության հարցերով փորձագետ, գրել է գիրք՝ «Ինչպես եմ ես գողացել միլիոնը», և վարում է YouTube ալիք՝ 500 հազար բաժանորդով։ Մայիսին The Record պարբերականը հայտնել էր, որ Պավլովիչն ապրում է Մոսկվայում։ Ինչպես հաղորդում է «Ֆոնտանկա»-ն, ոստիկանությունը նախատեսում է նրան ենթարկել նախաարտահանձնման ստուգման։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից