Ներքին 5 տարի առաջ - 11:11 15-06-2021

Կկոտրենք ու կջարդենք ցանկացած ձեռք, ով փորձի պոկել Սյունիքը Հայաստանից. Նիկոլ Փաշինյանը Սիսիանում է

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ավտոշարասյունով հասավ Սյունիք: Սիսիանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ կկոտրի ու կջարդի ցանկացած ձեռք, ով փորձի պոկել Սյունիքը Հայաստանից:

Նա նշեց նաև որ Հայաստանի դաշնակիցների աջակցությամբ սահմանային դրությունը ջանում են լուծել բացառապես խաղաղ ճանապարհով, և այդ գործընթացի համար կան բոլոր նախադրյալները: «Ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ տարածքից, դրան աջակցում է միջազգային ողջ հանրությունը: Ամենօրյա ռեժիմով աշխատում ենք մեր դածնակից Ռուսաստանի հետ: Ռուսական խաղաղապահ զորքեր, սահմանազատման գործընթացից հետո, պետք է տեղակայվեն Սոթքից Խոզնավար ընկած հատվածում, բայց նախ սահմանային այդ հատվածից պետք է դուրս գան երկու կողմի զինվորականները: Մտածում եմ և լուրջ կասկածներ ունեմ, որ այս միջադեպերով ուզում են ազդել արտահերթ ընտրությունների վրա: Բայց մենք պետք է միասնական լինենք»,- իր խոսքում ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից