Ներքին 4 տարի առաջ - 20:15 14-06-2021

ԱԻ նախարարի մոտ քննարկվել են պետական ֆինանսավորմամբ հոգեբանական աջակցության ծրագրի առաջին փուլի արդյունքները

Այսօր՝ հունիսի 14-ին, ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել «Սեդա Ղազարյանի անվան հոգեկան առողջության հիմնադրամի» հետ աշխատող ութ հոգեբանական կազմակերպությունների ղեկավարների հետ: Հանդիպման նպատակն էր քննարկել պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների, անհետ կորածների ու գերիների ընտանիքներին, հաշմանդամություն ձեռք բերած անձանց, պատերազմի մասնակիցներին պետական ֆինանսավորմամբ հոգեբանական աջակցություն ցուցաբերելու գործընթացի առաջին փուլի արդյունքները, ի հայտ եկած խնդիրները:

Ըստ հոգեբանական կազմակերպությունների ներկայացուցիչների՝ մեր հայրենակիցների դեռևս 40 տոկոսն է պատրաստ օգտվել առաջարկվող հոգեբանական աջակցությունից, սակայն հոգեբաններն աշխատում են ընդգրկվածությունն ավելացնելու ուղղությամբ: Ըստ տարածաշրջանների ձևավորվել են հոգեբանների աշխատանքային խմբերը: Արձանագրված հիմնական խնդիրների շարքում նշվել են շահառուների ցուցակների հետ կապված անճշտությունները, որոնց հստակեցումը ժամանակատար է: Հոգեբանները փաստել են, որ կարճ ժամանակահատվածում բավականին մեծ թվով ներգրավվածներ կան. 104 շահառուից 82-ի հետ անցկացվել է անհատական հոգեթերապիա՝ ընդհանուր առմամբ 230 սեանսով: Խմբային հոգեթերապիաներին ներգրավվել է 22 շահառու:

Նախարարի խոսքերով՝ ռազմական գործողությունների ավարտից հետո բնակչության մոտ 30 տոկոսի մոտ արտահայտվում է հետտրավմատիկ սթրեսային խանգարում և անցած տարեվերջին հոգեբանական աջակցություն ստանալու ցանկություն ունեցողները շատ ավելի քիչ էին՝ մոտ 10 տոկոս: Ա. Փիլոյանը հոգեվիճակի բարելավման, կայունացման, հուզական լիցքաթափման տեսակետից կարևորել է վերականգնողական միջոցառումները, որոնց շնորհիվ հնարավոր կլինի աջակցել ինչպես պատերազմական գործողություններին ուղղակի առնչվող անձանց, այնպես էլ՝ ընդհանուր բնակչությանը:

Հիշեցնենք, որ ծրագրով նախատեսված թիրախային խմբերն են՝ անհետ կորած անձանց կամ ռազմագերիների ծնողները, ընտանիքի անդամները, գերության մեջ գտնված անձինք, նրանց ընտանիքի անդամները, ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած անձինք, նրանց ընտանիքի անդամները, զոհված զինծառայողների կամ քաղաքացիական անձանց ընտանիքի անդամները, ռազմական գործողություններին մասնակցած անձինք, այդ թվում՝ զորահավաքային զորակոչով ներգրավվածները և կամավորականները, տեղահանվածները: Ծրագիրը նախատեսված է իրականացնել ոչ միայն ՀՀ-ում, այլև՝ Արցախում:

Ծրագրով նախատեսված աջակցություն ստանալու համար պետք է զանգահարել հոգեբանական թեժ գիծ՝ 060 834-777:

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ