Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 17:46 14-06-2021

Արցախի նախկին նախագահը հայտարարել է, որ չի վախենում Ադրբեջանում գերի ընկնելուց. MK

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը MK-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի վախենում Ադրբեջանում գերի ընկնելուց և պարբերաբար մեկնում է Ստեփանակերտ: Նրա խոսքով, ճանապարհը արդյունավետորեն պահպանում են ռուս խաղաղապահները: Բացի դրանից, նա խոսել է ապագայի մասին, որը կարող է ակնկալել Արցախը:

- Ես Ստեփանակերտում եմ եղել տառացիորեն երկու օր առաջ: Մասնակցել եմ Լազարևյան ակումբի նիստին: Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը բավականին արդյունավետ է կատարում իր պարտականությունները: Ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները կարողանան անվտանգ տեղաշարժվել Հայաստան տանող ճանապարհով և հակառակը:

- Ձեր կարծիքով՝ այսօր մարդկանց համար անվտա՞նգ է Ստեփանակերտում ապրելը: Կարո՞ղ ենք ասել, որ տեսանելի ապագայում նրանց ոչինչ չի սպառնում:

- Ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ նվազեցնելու համար անվտանգության ռիսկը: Ես մեծ հույս ունեմ, որ Արցախի իշխանությունների և խաղաղապահների համատեղ ջանքերը հանրապետության բնակիչների համար ավելի բարենպաստ պայմաններ կստեղծեն:

- Ռուսական խաղաղապահ առաքելությունը կարո՞ղ է ավարտվել 5 տարի հետո:

- Մենք արդեն հայտնել ենք այդպիսի անհանգստություն: Ժամանակ առ ժամանակ այդ մասին խոսում են... Թեման շատ է անհանգստացնում հանրապետության քաղաքացիներին: Հուսով ենք, որ կհաջողվի գտնել որոշակի բանաձև, որը պատասխան կտա այն հարցին, թե ինչ կլինի խաղաղապահ առաքելության հետ 5 տարի հետո:

- Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը, թե Ղարաբաղյան հարցն արդեն լուծված է:

- Դա սադրիչ հայտարարություն է, որը չի նպաստում հակամարտության լուծմանը, այլ ստեղծում է լրացուցիչ լարվածություն:

- Եթե Ալիևը շարունակի պահպանել այդ մոտեցումը, հնարավո՞ր է երրորդ պատերազմ Ղարաբաղի համար:

- Մենք պետք է ձգտենք խուսափել հնարավոր բախումից: Բայց, բնականաբար, այդպիսի հայտարարությունները չեն նպաստում խաղաղ լուծմանը, որին ձգտում են համաշխարհային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահները, Ռուսաստանը:

Ամենից շատ դիտված

09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
19:25 Բաքվի Խաթայի շրջանում նավթի պահեստների տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
22:45 Բերման են ենթարկվել «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը»
22:08 Իրանի առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել հարևան երկրներին
18:00 ԻՆՍՏԱ NEWS. Ինչպես հայտնի ֆուդ բլոգերից դարձավ բորտուղեկցորդուհի․ The Bites բլոգի կյանքի կտրուկ փոփոխությունները
19:02 Լեհաստանում հայտնաբերված նավթագազային խոշոր հանքավայրը մտահոգություն է առաջացնում