Ներքին 4 տարի առաջ - 15:35 20-12-2021

Ադրբեջանում հաստատված շուրջ 50 գերի կա, ոչ պաշտոնական՝ ևս 80-ը. Սիրանուշ Սահակյան

Ադրբեջանը հաստատել է շուրջ 50 հայ գերիների մասին տեղեկատվությունը։ Եվս 80 անձի մասին ոչ պաշտոնական տեղեկություն կա: Լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում գերիների հարցով ՀՀ ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

Նրա խոսքով` հայ գերիների վերադարձի գործընթացը լինելու է շարունակական, քանի դեռ կան հաստատված գերիներ։

Անդրադառնալով գերությունից վերադարձածների հետ կապված իրավական գործընթացներին Սահակյանը նշեց, որ այդ մասին հրապարակային խոսելն ուղղակի ու անթույլատրելի է։

«Իրավական և բարոյական տեսնակյունից չեմ կարծում, որ դրա համար որևէ հիմք կա։ Նրանց վիճակը ևս չի արդարացնում կալանավորումը, մանավանդ, որ քննության վրա ճնշումների կամ թաքնվելու փորձերի ռիսկեր չկան։ Եթե թաքնվելու լինեին, ուղղակի կդիմեին երրորդ երկրներ։ Նրանք շատ խոցելի են և, անկախ մեղադրանքից, պետք է մնան ազատության մեջ»,- ասաց Սահակյանը։

Նշենք, որ Եվրամիության միջնորդությամբ երեկ` դեկտեմբերի 19-ին, Հայաստանին հանձնվեց ևս 10 զինծառայող։ Նրանք գերի էին ընկել նոյեմբերի 16-ին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը