Ներքին 4 տարի առաջ - 23:12 10-12-2021

Ադրբեջանը թաքցրել է հայ գերիների թիվը․ Սիրանուշ Սահակյան

Ադրբեջանը թաքցրել է հայ գերիների թիվը։ Մինչև նոյեմբերի 16-ի միջադեպը, հաստատված տվյալներով, Ադրբեջանում պահվում էր 40 ռազմագերի, սակայն այդ թիվն իրական չէ։ Եվս առնվազն 80 մարդ գտնվում է գերության մեջ, սակայն Ադրբեջանը հրաժարվում է պաշտոնապես ձևակերպել նրանց գերեվարումը։ Մինչ օրս նրանց ճակատագրի մասին որևէ տեղեկություն չկա, նրանց պահում են կամ սպանում։ Այս մասին դեկտեմբերի 10-ին քննարկման ժամանակ հայտարարեց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

Նա ափսոսանք հայտնեց, որ պաշտոնական մակարդակով հայտարարված թիվը չի համապատասխանում իրականությանը։ «Խոսվում էր 12 կամ 13 գերիների մասին, այն դեպքում, երբ տեսագրություններն ուսումնասիրելիս կարելի է եզրակացնել, որ նրանց թիվն ավելի շատ է։ Քանի դեռ բոլոր հանգամանքներն ուսումնասիրված չեն, հայկական կողմը չի կարող պաշտոնապես ներկայացնել թվերը։ Նախորդ միջադեպերի ժամանակ հայկական կողմն ընդհանրապես թվեր չի հրապարակել, մենք ենք հրապարակել։ Զարմանալի է՝ ինչու է նման պահվածքը փոխվել, ինչու են հրապարակվել թվեր, որոնք չեն համապատասխանում իրականությանը։ Ադրբեջանը նույնպես դեռ չի հաստատել նոյեմբերի 16-ի միջադեպի հետևանքով գերիների թիվը, Կարմիր խաչի ներկայացուցիչները նույնպես նրանց չեն այցելել Բաքվում։ Իրավապաշտպանների ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ գերի է ընկել 32-33 զինծառայող»,- ասաց Սահակյանը։

Նա հայտնեց, որ հայկական կողմն անհավասար դիրքում է Ադրբեջանի հետ այն առումով, որ նրանք վճարում են վերլուծական կենտրոններին և իրավաբաններին, որպեսզի նրանք իրականությունը ներկայացնեն հօգուտ Բաքվի։ «Երկակի ստանդարտների կիրառման համատեքստում Հաագայի միջազգային դատարանը մերժեց Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու Հայաստանի խնդրանքը։ Նմանատիպ մոտեցում ցուցաբերեց ՄԻԵԴ-ը։ Սա վկայում է այն մասին, որ մենք պետք է ապավինենք միայն մեզ: Այնուամենայնիվ, պետք է դրական գնահատել այն փաստը, որ Հաագայի դատարանն Ադրբեջանին օրենքի առաջ հավասարություն ապահովելու և բռնությունից զերծ մնալու պահանջ ներկայացրեց:

Դա չի նշանակում, որ Ադրբեջանում բռնությունը բացառված է, բայց խնդիրը սրվում է հնարավոր հետևանքներով։ Եթե Ադրբեջանը շարունակի բռնություն կիրառել ռազմագերիների նկատմամբ միջազգային պաշտպանության ներքո, եթե դրանք լրացուցիչ փաստաթղթավորվեն, Ադրբեջանի պաշտոնյաներին, զինվորականներին կամ զինված ուժերի ներկայացուցիչներին պատասխանատվության ենթարկելու միջազգային ճնշումը կավելանա։

Այդ գործողությունները ոչ միայն որպես հայերի դեմ ուղղված գործողություններ կմեկնաբանվեն, այլ նաև` որպես միջազգային դատարանների հեղինակության դեմ գործողություններ, և, հնարավոր է, դա ստիպի նրանց ավելի հետևողական գործել, միջազգային պահանջ ձևավորել և դատապարտել Ադրբեջանի հանցագործությունները»,- եզրափակեց Սահակյանը։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան

Ձեզ գուցե հետաքրքրի