Ուղիղ եթեր
Սպորտ 4 տարի առաջ - 22:01 12-06-2021

Դանիայի և Ֆինլանդիայի միջև հանդիպումը դադարեցվել է

Եվրոպայի առաջնության B խմբի շրջանակում Դանիայի և Ֆինլանդիայի միջև հանդիպումը դադարեցվել է բժշկական հրատապ օգնության պատճառով: Հիշեցնենք, որ խաղի ընթացքում դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը կորցրել է գիտակցությունը:

Դեպքը տեղի է ունեցել առաջին խաղակեսի վերջում: Սկզբում խաղացողին օգնեցին ֆուտբոլիտները, ապա թիմի բժիշկները, իսկ ավելի ուշ հայտնվեցին շտապօգնության բժիշկներ, որոնք Էրիկսենին սրտի մերսում էին անում:

Կիսապաշտպանին դուրս բերեցին խաղադաշտից՝ սավաններով ծածկված : Նշենք, որ Էրիկսենի կինը արցունքներով իջավ տրիբունայից. նրան հանգստացնում էին Դանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Կասպեր Շմեյխելը և Սիմոն Կյաերը: