Ուղիղ եթեր
Մամուլ 5 տարի առաջ - 08:56 12-06-2021

Ընդ­դի­մու­թյու­նը հաղ­թում է գոր­ծող իշ­խա­նու­թյա­նը․ Փաստ

«Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի՝ մարզային յուրաքանչյուր այցից հետո իշխանության կուլիսներում իսկական «պատերազմ» է. Փաշինյանը պարզապես «պատեպատ» է տալիս պատասխանատուներին: Բանն այն է, որ նրան մեծապես նյարդայնացնում է այն հանգամանքը, որ յուրաքանչյուր հանրահավաքին փաստացի աչքերի առջև նույն դեմքերն են, որոնց, որպես «շրջիկ մասնակիցներ», իրենց հետ պտտում են, բայց նույնիսկ այդ պարագայում ակնկալվող մարդաքանակը ոչ մի կերպ հավաքել չի ստացվում: Նիկոլ Փաշինյանը հատկապես զայրացել է Գյումրիի ու Վանաձորի հանդիպումներից հետո: Այս ամենի հետ հուսահատության աստիճան պոռթկումների պատճառ են դառնում սոցիոլոգիական հարցումները:

Մասնավորաբար, երեկ հրապարակվեց «Գելլափի» հերթական հարցումը, ըստ որի, նախորդ հարցման արդյունքների համեմատությամբ՝ «Հայաստան» դաշինքի ցուցանիշը աճել է 3,5 տոկոսով, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 1,4 տոկոսով։ Արդյունքում, ըստ վերջին հարցման, «Հայաստան» դաշինքն առաջին տեղում է՝ 24,1 տոկոսով, երկրորդը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է 23,8 տոկոս: «Պատիվ ունեմ» դաշինքն ունի 7,4 տոկոս:

Ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշել, ՔՊԿ-ի «կլոն» կամ սատելիտ 2-3 «միավորները» որևէ շանս չունեն խորհրդարան անցնելու, ինչը հաստատում է նաև նշյալ հարցումը: Ըստ այդմ, իշխող քաղաքական ուժը կորցրել է վերարտադրվելու բոլոր շանսերը, փոխարենը առարկայական են դարձել ընդդիմության՝ հենց առաջին փուլով կոալիցիա կազմելու միջոցով իշխանություն ստանալու հնարավորությունները: Ի դեպ, մեր տեղեկություններով, հատուկ ծառայությունների կողմից անցկացվող հարցումներն առավել անմխիթարական են իշխանության համար»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա