Ներքին 5 տարի առաջ - 23:47 11-06-2021

Հայաստանը կհրաժարվի «կոնյակ» ապրանքանիշից

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵՄ–ի հետ համաձայնագրին, որը վերաբերում է 3 միլիոն եվրոյի չափով ֆինանսական աջակցությանը`կոնյակ» անվանումից հրաժարվելու համար։

Միջոցները հատկացվել են «կոնյակ» բառի փոխարեն ալկոհոլային խմիչքի համար նոր ապրանքանիշի ստեղծմանը` արտաքին շուկաներում այն հանրաճանաչ դարձնելու և մրցունակությանն աջակցելու նպատակով։

Կոնյակ արտադրող հայկական ընկերությունների կողմից նման մակնշումից աստիճանաբար հրաժարվելու մասին համաձայնագիրը ստորագրվել է դեռևս 2017թ.–ի նոյեմբերին։

Դա պարտադիր ներառված է Հայաստան–ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզում։ Նույն փաստաթղթով Հայաստանը պարտավորվում է հրաժարվել «շամպայն» անվանումից։

Հայկական արտադրողները պետք է «կոնյակ» անվանումից վերջնականապես հրաժարվեն 2043թ.–ին, սակայն «կոնյակ» անվանումով ալկոհոլի նոր խմբաքանակը կարգելվի արտադրել արդեն 2032թ.–ից, ինչից հետո մինչև 2043թ.–ը Հայաստանը պետք է վաճառի հին պաշարները։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ

Ձեզ գուցե հետաքրքրի