Ներքին 4 տարի առաջ - 21:54 12-03-2022

Թուրքիան հարաբերությունները կկարգավորի միայն այն Հայաստանի հետ, որը կհրաժարվի Արցախից․ թուրքագետ

Թուրքիան հարաբերությունները կկարգավորի միայն ու միայն այն Հայաստանի հետ, որը կհրաժարվի Արցախից, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից, իր պատմական բնօրրանի հիշողությունից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

«Թուրքիան հարաբերությունները կկարգավորի միայն ու միայն այն Հայաստանի հետ, որը
- կհրաժարվի Արցախից,
- կհրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից,
- կհրաժարվի իր պատմական բնօրրանի հիշողությունից:
Նախորդ 30 տարվա ընթացքում Թուրքիան չցանկացավ Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել հենց այն պատճառով, որ Հայաստանը չհրաժարվեց վերը նշվածներից. մնացածը այս պահին արդեն տրագիկոմիկ դիվանագիտական ձևակերպումներ են` կապիտուլացված և «դուխազերծված», սակայն լայն ժպիտի ներքո:
Այո´, «680 000»-ի իշխանություն, դուք պատմություն եք կերտում, բայց դա Հայաստանի կործանման պատմությունն է»,-գրել է նա:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան