Ներքին 5 տարի առաջ - 21:17 10-06-2021

Այս անգամ մենք ընտրությունների ենք գնում պարտված ժողովրդի հոգեբանությամբ․ Ռոբերտ Քոչարյան

«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն ու դաշինքի անդամներն այսօր Արագածոտնի մարզի Թալին, Ծաղկահովիտ, Ալագյազ, Ապարան համայնքներից հետո հանդիպել են Աշտարակ քաղաքի ընտրողների հետ։

«Այս անգամ մենք ընտրությունների ենք գնում պարտված ժողովրդի հոգեբանությամբ։ Ցավոք, դա այդպես է։ Եվ հետադարձ հայացքով երբ նայում ենք, ապա այդ պարտությունը մեզ պարտադրում էին հենց Հայաստանում։ Ո՞վ է այս ամենը մեր գլխին բերել»,- այս մասին այսօր «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Ըստ նրա՝ այդ քաղաքականությունը 2018-ից սկսած վարել է գործող իշխանությունը՝ շեշտելով, որ այդ ուժը պետք է հեռանա: Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ գործող իշխանության պաշտոնավարումը շարունակվելու դեպքում կորուստները չեն սահմանափակվելու եղածով:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը