Ներքին 1 ամիս առաջ - 19:10 04-09-2026

Պետությունն այն փրկարարի կողքին է, որը հանուն այլ մարդու կյանք փրկելու շարունակում է վտանգի տակ դնել սեփական կյանքը

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը սեպտեմբերի 4-ին ՆԳՆ Փրկարար ծառայությունում մասնակցել է Փրկարարի օրվան նվիրված տոնական միջոցառմանը։

Միջոցառմանը ներկա էին ՆԳ նախարարության և ենթակա ծառայությունների ղեկավար կազմը, փրկարար ծառայողներ։
Արփինե Սարգսյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է Փրկարար ծառայության անձնակազմին և շնորհակալություն հայտնել խիզախ, անձնվեր ու նվիրված աշխատանքի համար։

ՆԳ նախարարի խոսքով՝ շարունակվում են Փրկարար ծառայության արդիականացման աշխատանքները՝ կրթությունից մինչև նյութատեխնիկական վերազինում։ Արփինե Սարգսյանը նշել է, որ ծառայողներին ներկայացվող մասնագիտական պահանջները պետք է զուգորդվեն նրանց աշխատանքի պատշաճ գնահատմամբ։

Այդ համատեքստում նախարարը շեշտադրել է ատեստավորման համակարգը՝ որպես պետության կողմից փրկարարների աշխատանքը գնահատելու և համապատասխան սոցիալական երաշխիքներ ապահովելու գործիք։

Նրա խոսքով՝ հարյուրավոր փրկարարներ արդեն իսկ ստացել են այդ գնահատականը և ունեն արժանապատիվ վարձատրություն։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա