Երևան +12°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 12:35 10-06-2021

ՌԴ առողջապահության նախարարությունը ցանկանում է արգելել սնյուսը ԵԱՏՄ բոլոր երկրներում

Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարությունը համաձայնագիր է նախապատրաստել՝ արգելելու Եվրասիական տնտեսական միության տարածքում չծխվող նիկոտինի արտադրանքի արտադրությունը, ներմուծումն ու շրջանառությունը: Այս մասին հայտնում է «Իզվեստիա» թերթը՝ հղում կատարելով փաստաթղթի նախագծին: Նախագծի համաձայն՝ նիկոտին պարունակող, չծխվող արտադրանքները հատուկ մշակված են կախվածություն ստեղծելու և պահպանելու համար: Ի թիվս այլ բաների՝ դրա բաղադրության մեջ մտնող բաղադրիչները թունավոր, քաղցկեղածին և մուտագեն են:

Նախագիծը Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնելուց հետո կուղարկվի Բելառուս, Ղազախստան, Հայաստան և Ղրղզստան՝ քննարկման: Բոլոր մասնակիցների կողմից հաստատվելու դեպքում այն ուժի մեջ կմտնի 2022 թ. սկզբին:

Հիշեցնենք, որ սնյուսը ծամվող ծխախոտ է, անծուխ արտադրանք՝ նիկոտինի չափաբաժինը ստանալու համար: Ռուսաստանում 2015 թվականից արգելվում է դրա վաճառքը:

Ձեզ գուցե հետաքրքրի