Ուղիղ եթեր
Սպորտ 5 տարի առաջ - 11:13 09-06-2021

Արոնյանը շարունակում է ոչ-ոքի գրանցել

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում է շախմատի Superbet Chess Classic մրցաշարը: Տեղի են 4-րդ տուրի պարտիաները:

4-րդ տուրում ևս Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել: Այս անգամ հայ գրոսմայստերը միավորը կիսել է Անիշ Գիրիի հետ:

Ոչ-ոքի են ավարտվել նաև Մաքսիմ Վաշյե-Լագրավ-Կոնստանտին Լուպուլեսկու, Շախրիյար Մամեդյարով-Թեյմուր Ռաջաբով պարտիաները: Ալեքսանդր Գրիշչուկը պարտության է մատնել Բոգդան-Դանիել Դյակին, իսկ Ուեսլի Սոն՝ Ֆաբիանո Կարուանային:

4 տուրից հետո Արոնյանը 2 միավորով բաժանում է 3-րդից 8-րդ հորիզոնականները: 2,5-ական միավորով առաջատարներն են Ուեսլի Սոն և Ալեքսանդր Գրիշչուկը:

Ամենից շատ դիտված

19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան