Ներքին 5 տարի առաջ - 10:10 09-06-2021

Սոֆյա Հովսեփյանը դիմել է ոստիկանություն

ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը հայտարարել է, որ ստիպված է եղել Շիրակի մարզի ոստիկանություն հաղորդում ներկայացնել իր անձի հասցեին պարբերաբար կրկնվող զրպարտության վերաբերյալ՝ առ այն, որ Ռոբերտ Քոչարյանից գումար է վերցրել խմբակցությունը լքելու համար(1մլ դոլար), իսկ Ծառուկյանն իրեն հյուսիսային պողոտայում բնակարան է նվիրել:

«Այդպես էլ չկողմնորոշվեցին, բայց մարդկային լկտիությունը այն աստիճանի է հասել , որ արդեն գյուղեր այցելող քարոզարշավի անդամների հետ փոխանակ քննարկեն կուսակցության ծրագրերը , խոսել են իմ կաշառակերության և դավաճանության մասին :

Ինձ ճանաչող ցանկացած մարդ կփաստի իմ նվիրումով աշխատանքը , իսկ սրա մասին կեղծ տեղեկատվություն է տարածել իշխանական էժան քարոզչամեքենան:

Եթե կա գեթ մեկ քաղաքացի , որ կարող է փաստել իմ կաշառք վերցնելու մասին ,խնդրում եմ դիմեք ոստիկանություն , այլապես ես ինքս եմ զբաղվելու այդ հարցով ...

Բարին ձեր հետ ...

Սովորեք իմ չափ արդար ու նվիրյալ լինել ...

Այսուհետ լինելու է առանց զիջումների և ամեն նման հայտարարություն ընթացք կունենա...»,- ասել է պատգամավորը:

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ
21:07 Իրանը ռազմական ստորաբաժանումներ է տեղակայել սահմանի երկայնքով
16:51 Ավելի լավ վերադարձ պարզապես անհնար էր հորինել. Ուայթը՝ Ծառուկյանի մասին