Արտաքին 5 տարի առաջ - 10:10 09-06-2021

Ոստիկանությունը խուզարկել է Մակրոնի վրա հարձակվողի տունը

Ֆրանսիայի ոստիկանությունը խուզարկել է այն մարդու տունը, որը հարձակվել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վրա Դրոմի դեպարտամենտ կատարած այցի ընթացքում, հայտնում է BFMTV-ն:

«Խուզարկություն է կատարվել կասկածյալի տանը, որը ներկայումս կալանքի տակ է պետական ​​իշխանություն ունեցող անձի նկատմամբ դիտավորյալ բռնության համար»,- ասում է հեռուստաալիքը:

Հունիսի 8-ին հայտնի է դարձել, որ Մակրոնն իր նախագահական քարոզարշավի շրջանակում Դրոմի դեպարտամենտ կատարած այցի ընթացքում անհայտ տղամարդուց ապտակ է ստացել:

Համապատասխան տեսանյութը տարածվել է սոցիալական ցանցերում: Կադրերում երևում է, թե ինչպես է պետության ղեկավարը մոտենում ցանկապատերին, որոնց ետևում կանգնած են քաղաքացիները, և այդ պահին մի մարդ հարվածում է քաղաքական գործչի դեմքին: Անվտանգության աշխատակիցներն արագ միջամտել են՝ բռնելով տղամարդու ձեռքերը և հեռացնելով նրան Մակրոնից:

Ելիսեյան պալատը հաստատել է միջադեպը, բայց շեշտել է, որ դա ոչ թե ապտակ է եղել, այլ ընդամենն այն հասցնելու փորձ:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում