Ուղիղ եթեր
Սպորտ 5 տարի առաջ - 09:44 06-06-2021

Հայաստանի Մ-21 հավաքականը ժամանել է Ֆարերյան կղզիներ

Հայաստանի Մ-21 հավաքականը Երևան-Վիեննա-Կոպենհագեն-Վագար չվերթով ուղևորվել է Ֆարերյան կղզիներ, որտեղ կկայանա ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 որակավորման H խմբի առաջին մրցափուլի Ֆարերյան կղզիներ Մ-21- Հայաստան Մ-21 հանդիպումը։ Թիմը կհանգրվանի մայրաքաղաք Տորսհավնում գտնվող Դյուրհուս հյուրանոցում։ Ֆարերյան կղզիներ են մեկնել հետևյալ ֆուտբոլիստները․

Դարպասապահներ

Հարություն Մելքոնյան - ԲԿՄԱ

Սերգեյ Միքայելյան - ԲԿՄԱ

Պաշտպաններ

Երջանիկ Ղուբասարյան – Հանզա Լյունեբուրգեր (Գերմանիա)

Սերգեյ Կոչկանյան – Ռոստով (Ռուսաստան)

Արման Ղազարյան – ԲԿՄԱ

Կարեն Մուրադյան - ԲԿՄԱ

Պետրոս Մանուկյան – ԲԿՄԱ

Արսեն Գալստյան – ԲԿՄԱ

Էրիկ Փիլոյան – Ուրարտու

Էրիկ Սիմոնյան – Ուրարտու

Ստյոպա Մկրտչյան – Արարատ-Արմենիա

Կիսապաշտպաններ

Սերգեյ Մկրտչյան - ԲԿՄԱ

Նարեկ Աղասարյան – ԲԿՄԱ

Միքայել Միրզոյան – ԲԿՄԱ

Արամ Խամոյան – ԲԿՄԱ

Նարեկ Գրիգորյան – ԲԿՄԱ

Սերոբ Գալստյան – Արարատ

Սերոժ Թիթիզյան – Արարատ

Արթուր Սերոբյան – Արարատ-Արմենիա

Հարձակվողներ

Գերման Կուրբաշյան – Կոբլենց (Գերմանիա)

Գրենիկ Պետրոսյան - ԲԿՄԱ

Հայաստանի Մ-21 հավաքականի հայտացուցակից դուրս են մնացել և թիմի հետ Ֆարերյան կղզիներ չեն մեկնել կիսապաշտպան Նարեկ Ալավերդյանը և հարձակվող Լևոն Վարդանյանը։

Հայաստանի ազգային հավաքականի կազմում ընդգրկված Ժիրայր Շաղոյանն ու Արման Ներսեսյանը Շվեդիա-Հայաստան ընկերական հանդիպումից հետո կմեկնեն Ֆարերյան կղզիներ՝ միանալու Մ-21 հավաքականին: