Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 17:29 04-06-2021

Դումանյանը ներկա է գտնվել Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի «Վերջին դասին»

ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը ՀՀ Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում մասնակցել է Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի «Վերջին դասին» նվիրված արարողությանը: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:

Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը:

Միջոցառման մեկնարկից առաջ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը:

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը ոչ միայն որպես ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար, այլև որպես կրթության ու գիտության ոլորտում երկար ճանապարհ անցած ներկայացուցիչ, դպրոցն ավարտելու կապակցությամբ շնորհավորելով շրջանավարտներին, նշել է, որ կրթությունը լուսավոր ապագա կառուցելու լավագույն հիմքն է:

«Շարունակելով ուսումնառությունը հաջորդ աստիճաններում՝ պետք է հիշեք, որ կրթությունն անվտանգության, հզորության, հաջողության, ճիշտ մտածողության լավագույն երաշխիքն է, հետևաբար, ամեն ինչ սկսվում է ճիշտ կրթությունից: Հրաշք տղաներին մաղթում եմ գլուխը բարձր, հպարտ ծառայություն՝ խաղաղ պայմաններում, աղջիկներին՝ երջանկություն, բոլորին՝ առողջություն, անամպ երկինք և բազում ժիտներ»,- Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի շրջանավարտներին իր բարեմաղթանքներն է հղել Վահրամ Դումանյանը՝ նաև շնորհակալություն հայտնելով նրանց ծնողներին ու մանկավարժներին:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
18:51 Փաշինյանի աջակիցները լինում են նաև ռուսական համարանիշներով
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:37 Պապ թագավորը հայրենիք է պահել, իսկ դու՝ հանձնել. Շարմազանովը՝ Փաշինյանին