Արտաքին 5 տարի առաջ - 17:28 03-06-2021

Պեսկովը՝  Թուրքիայից ռուս զինվորականների արտաքսման մասին

Թուրքիայում Ս-400-ները սպասարկող ռուս մասնագետները լքում են երկիրը պլանային կարգով: Այս մասին ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» -ն:

Նրա խոսքով, Վաշինգտոնի պահանջով ռուս տեխնիկներին արտաքսելու մասին խոսք լինել չի կարող:

«Ոչ, դա այդպես չէ: Մեր համապատասխան ծառայությունը երեկ տվել է պարզաբանումներ: Այնտեղ չի եղել ամերիկացիների որևէ ազդեցություն: Դուք գիտեք, որ ամերիկացիները բավականին ճնշում են թուրքերին, բայց թուրքական կողմը բավարար հետևողականությամբ պահպանում է իր դիրքորոշումը: Մեր բոլոր մասնագետները, ովքեր այնտեղ էին, վերադառնում են հայրենիք պլանային կարգով, նրանք ավարտել են թուրք անձնակազմի ուսուցման բոլոր գործերը: Դա ներկայացնել որպես արտաքսում սխալ է և ոչ պատշաճ»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով նախօրեին լրատվամիջոցներում շրջանառվող այն լուրերը, թե Թուրքիան նախատեսում է արտաքսել Ս-400-ի հարցերով ռուս մասնագետներին:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը