Ներքին 5 տարի առաջ - 12:06 03-06-2021

Դիերը մեր թասիբն են. Թագուհի Թովմասյան

ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի արտահերթ նիստում անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ևս անդրադարաձավ զոհված զինվորների դիերի ոչ պատշաճ պահպանմանն ու սահմանային լարվածությանը:

«Դիերը մեր թասիբն են,-ասաց պատգամավորը,-մարդիկ երբեմն կյանքի գնով իրենց ընկերների դիակներն են հանել մարտի դաշտից, որ դրանք հանկարծ այնտեղ չմնան և չպղծվեն»:

Նրա խոսքով, հիմա ստացվում է, որ պատերազմի դաշտից մի կերպ փրկած այդ դիակների հետ այնպես ենք վարվում, որ ողջ մնացած մարդիկ այլևս երբեք չմատածեն, որ մեր երկրի համար արժե կյանք զոհել:

«Սա շատ վատ հաղորդագրություն է, որ պետությունը կարող էր տալ հանրությանը, և ես չգիտեմ, թե ինչ կարող են լինել դրա հետևանքները»,-ասաց պատգամավորը:

Թագուհի Թովմասյանն անդրադարձավ նաև սահմանային լարվածությանը, նշելով , որ մենք գտնվում ենք գրեթե պատերազմական իրավիճակում:

«Ես գալիս եմ իմ ծննդավայրից՝ Վարդենիսից, որտեղ ամեն վայրկյան կարող է նոր բռնկում լինել, քանի որ անընդհատ միջադեպեր են տեղի ունենում-պարզաբանեց Թագուհի Թովմասյանը,-մարդիկ արդեն բահերի պոչով են միմյանց հետ կռվում»:

Պատգամավորը շեշտեց, որ պետության հաղորդագրությունն այս իրավիճակում այն է, որ վաղը դուք վերածվելու եք պարկերով լի, անկյունում նետված դիակների:

«Սա ամենավատ բանն էր, որ կարող էր տեղի ունենալ»,-ասաց պատգամավորը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ