Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 12:06 02-06-2021

Հիմա ամենակարևոր քայլը միավորվելն է. Արա Աբրահամյան

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, որը ընտրություններում սատարում է «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությանը, հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա չի ստեղծի։ Այս մասին նա ասաց Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ։

«Ես վարչապետ կամ պատգամավոր չեմ դառնալու։ Ես եկել եմ օգնելու. 30 տարի է այս ժողովրդի կթողին եմ»,–ասաց Աբրահամյանը`նշելով, որ առաջին օրվանից էլ դեմ է եղել այս իշխանությանը, որովհետև պատերազմի մեջ գտնվող երկրում փողոցից չէր կարելի իշխանություն բերել։

«Փաշինյանը պետք է գնա ու վերջ. ընտրություն էլ պետք չէ»,–ասաց նա։

Արա Աբրահամյանը նշում է, որ մեր երկրում այսօր խնդիրները շատ–շատ են, ու հիմա ամենակարևոր քայլը միավորվելն է։ Նրա խոսքով` քանի ուշ չէ, ընտրություններին մասնակցող բոլոր լիդերները պետք է նստեն մի սեղանի շուրջ, համախմբվեն, վերջ տան իրար հայհոյելը և ժողովրդին ցույց տան, որ փոխվել են, ուզում ենք կառուցել երկիրը։

«Եթե մենք մեզ չօգնենք, ուրիշներից ոչինչ չենք կարող պահանջել, թե էլի՞ Ռուսաստանից պիտի նեղանանք, որ մեզ չօգնեց։ Բայց ամեն ինչ մեզանից է կախված։ 3 տարի անվստահության մթնոլորտ ենք ստեղծել ու բողոքում ենք»,–ասաց Աբրահամյանը։

ՌՀՄ–ի նախագահը վստահեցնում է` եթե ինքն այստեղ լիներ, պատերազմ չէր լինի։

«Մեր հիմանական խնդիրը Ղարաբաղի խնդիրն է։ Ղարաբաղը երբեք Ադրբեջանին չի պատկանել։ Ինչքան էլ Թուրքիան ու Ադրբեջանը մեծ երկրներ են, մենք միջազգային դատարանի միջոցով հետ կբերենք Արցախը։ Իսկ Ալիևը տանում է նոր պատերազմի»,–կարծում է Աբրահամյանը։

Նա նշում է, որ ունի միջազգային լավ կապեր ամբողջ աշխարհով մեկ։ Եվ այդ կապերը կարող է օգտագործել ի նպաստ մեր երկրի։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է