Արտաքին 5 տարի առաջ - 20:02 29-05-2021

ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը եկող շաբաթ կմեկնի Վրաստան

ԱՄՆ-ի Կոնգրեսի՝ երկու կուսակցությունից կազմված պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Վրաստան, Ուկրաինա և Լիտվա՝ «վերահաստատելու ԱՄՆ նվիրվածությունը իր գործընկերներին»։ Այս մասին հայտնում է Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը: Պատվիրակությունը կգլխավորի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ, Եվրոպական համագործակցության ու տարածաշրջանային անվտանգության ենթահանձնաժողովի նախագահ Ջին Շահինը: Նրան կուղեկցեն հանրապետական ​​սենատոր Ռոբ Պորտմանը և դեմոկրատ Քրիս Մերֆին:

Դեսպանության հաղորդագրության համաձայն, նրանք կայցելեն Վրաստան «հաղորդագրություն փոխանցելու այն մասին, որ ԱՄՆ-ն աջակցում է վրաց ժողովրդին ժողովրդավարության ամրապնդման գործում»: Թբիլիսիում նրանք հանդիպումներ կունենան Վրաստանի իշխանությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաև խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների հետ։

«Ուկրաինան և Վրաստանը ԱՄՆ-ի կարևոր գործընկերներն են Ռուսաստանի ագրեսիվ պահվածքի դեմ պայքարում, և շատ կարևոր է, որ մենք մեր համերաշխությունը հայտնենք Ուկրաինայի և Վրաստանի ժողովուրդներին և խրախուսենք քաղաքական առաջնորդներին շարունակել անհրաժեշտ բարեփոխումները, որոնք կուժեղացնեն իրենց ժողովրդավարությունը: Մենք աջակցում ենք Ուկրաինային և Վրաստանին՝ իրենց եվրաատլանտյան հավակնությունները կյանքի կոչելու հարցում, և ԱՄՆ-ը ձգտում է աջակցող դեր ունենալ ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցությունը իրականություն դարձնելու գործում», - ասել է Շահինը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից