Ներքին 5 տարի առաջ - 15:46 29-05-2021

Որտե՞ղ են մեր հատուկ նշանակության ջոկատայինները. ԱԱԾ պահեստազորի սպաներ

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել, որի մեջ մասնավորապես ասված է.

«Սիսիանի ու Վարդենիսի սամանամերձ շրջաններում եղած ձեռնամարտի հայտնի դեպքերից հետո մեր ուղեղային կենտրոնները որոշել են անցնել նոու հաուի՝ կամավորագրելով ձեռնամարտի արվեստին տիրապետող մարզիկների՝ բռնցքամարտիկների, ըմբիշների, սամբիստների, ձյուդոիստների․․․

Նպատակը սահմանագլխին թշնամական ուժերի համար պատժիչ գործողությունների անցկացնում է։

Գաղափարն առողջ է, և եթե երկրի պաշտպանությունը կարիք ունի լրացուցիչ ուժերի, քայլերը պիտի անհապաղ իրականացվեն։ Սակայն օրինական հարց է ծագում՝ իսկ որտեղ ե՞ն մեր հատուկ նշանակության ջոկատայինները, կարմիր ու սև բերետավորները, խաղաղ ցուցարարների, կանանց ու երեխաների դեմ հանվող «չինական նինձյաները», թե՞ սահմանի գլխին կանգնած, առանձին հատվածներում երկիր ներխուժած ադրբեջանական զինված ստորաբաժանումները խաղաղություն բերող քիրվա են ու բարեկամ, իսկ երկրի իրական թշնամին հայրենիքը վաճառքի հանած կապիտուլյանտի դեմ բողոք ժողովուրդն է։

Խորագույն ողբերգություն է, որ երկրին պատուհասած այս աղետալի ժամանակներում մեր անվտանգության համար կոչված ուժերի գերխնդիր է հռչակվել ոչ թե հայրենիքի սահմանների պաշպանությունը, այլ մեկ մարդու անվտանգության ապահովումը, ում ունեցած «ժողովրդականության» ամենախոշոր ցուցիչը կառավարական մեկ մասնաշենքից մյուսը հարյուրավոր ոստիկանների ուղեկցությամբ գնալն է»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են